The Armenian Theological Academy of Jerusalem Invites Student Applications
Armenian Orthodox Patriarchate of Jerusalem – 23/5/17
The Theological Seminary of the Armenian Patriarchate of Jerusalem is accepting student applications:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2017-2018 ուսումնական տարվա
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, ովքեր ունեն միջին, ավագ, եւ ավելի բարձր կրթություն:
Դիմորդները Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան ընդունվելու համար հանձնում են քննություն հետեւյալ առարկաններից.
1.Հայոց լեզու (գրավոր)
2.Հայ գրականություն (գրավոր)
3.Հայոց պատմություն (գրավոր)
4.Երաժշտություն (երգեցողություն, երաժշտական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
5.Քրիստոնեական գիտելիքներ (հարցազրույց)
Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսչի անունով.
1.Դիմում,
2.Միջին, ավագ կամ ավելի բարձր կրթության վկայական,
3.Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մկրտության վկայական,
4.Ինքնակենսագրություն
5.Բնութագիր եկեղեցու հոգևոր հովվի կամ առաջնորդի կողմից,
6.Բնութագիր դպրոցի տնօրենից,
7.Ծնողների համաձայնագիր,
8.Զինվորական կցագրման վկայական,
9.Անձնագրի պատճեն,
10. 2 լուսանկար։
Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրարքությունը:
Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, հունիս 1-ից մինչեւ հուլիս 30-ը, ժամը 10:00-16:00, (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00): Հեռ. (010) 517-180, (010) 517-181
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ` Հոգշ Տ. Կորյուն վրդ. Բաղդասարյանին
բջջ. (+972) 54-44-90-103, հասանելի է նաեւ Viber-ով:
[…] Source link […]